«Վեստ Հեմ Յունայթեդի» լավագույն ռմբարկու Դիաֆրա Սախոն և գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդյասը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ՝ համապատասխանաբար:
Նախորդ ամիս «Վեստ Հեմը» հաղթեց Պրեմիեր Լիգայում իր բոլոր երեք խաղերում: Ուշադրության է արժանի լոդոնցիների հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամվ՝ 2:1:
Շնորհիվ այդ հաջողության, «Վեստ Հեմն» այժմ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը, իսկ Էլլարդյասն լռեցրեց իրեն քննադատողներին, ովքեր նախորդ մրցաշրջանում չէին դադարում պահանջել Մեծ Սեմի հրաժարակը:
Լոնդոնյան ակումբի հաղթանակների մեջ մեծ էր 24-ամյա Սախոյի ներդրումը, ով նախորդ ամառ է տեղափոխվել «Վեստ Հեմ»: Հոկտեմբերին սենեգալցին դարձել է երեք գոլի հեղինակ: