«Վեստ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը կարծում է, որ այս պահին Պրեմիեր Լիգայի լավագույն կիսապաշտպանն իր սան Ստյուարտ Դաունինգն է:
30-ամյա Դաունինգը կենտրոնական դեր ունեցավ կիրակի օրը ՔՊՌ-ի նկատմամբ տարած հաղթական խաղում (2:0), ինչի շնորհիվ այժմ լոնդոնյան ակումբը մրցաշարային աղյուսակում յոթերորդ տեղը կիսում է «Արսենալի» և «Լիվերպուլի» հետ:
-Ես չեմ կարծում, որ այժմ կիսապաշտպանների շարքում որևէ մեկը կա Ստյուարտից լավը: Նա ՔՊՌ-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստն է: Ստյուարտը վստահ է իր ուժերի վրա և ցուցադրում է իր բարձր կարգը:
Կարծում եմ՝ նա կարող է վերադառնալ Անգլիայի հավաքական, սակայն որոշողը Ռոյ Հոջսոնն է,- ասել է Էլլարդյասը: BBC