«Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Կանը կոճի վնասվածքի պատճառով, որը ստացել է Գերմանիայի երիտասարդական հավաքականում, բաց կթողնի մեկուկես ամիս:
Ազգային հավաքականների խաղերից «կարմիրներն» արդեն լուրջ կորուստ ունեն՝ ի դեմ Դանիել Սթարիջի: Այժմ նրան է միացել Կանը, ում «Լիվերպուլն» ամռանը գնեց Լևերկուզենի «Բայերից»:
Էմրեն ամբողջությամբ մասնակցեց Գերմանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի վերջին խաղին, որում ստացած վնասվածքը պարզվեց լուրջ է: Կանը շարք կվերադառնա միայն նոյեմբերին:
-Էմրե Կանը վերադարձել է Գերմանիայից և այժմ կոճի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մինչև վեց շաբաթ,- «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: