«Լիվերպուլի» նորեկ Էմրե Կանը հայտնել է, որ իր թիմը պատրաստ է կրկին դառնալ ֆուտբոլային Եվրոպայի հզորագույն ուժերից մեկը:
Հինգ տարվա ընդմիջումից հետո «կարմիրները» վերադառնում են Չեմպիոնների Լիգա, և Կանը հասկանում է, որ սա իր թիմի համար նոր հնարավորություն է:
-Այս մրցաշրջանում մենք հանդես կգանք Չեմպիոնների Լիգայում, և ես իսկապես վստահ եմ մեր ուժերի վրա: Ողջ թիմը, ակումբը և քաղաքը սպասում են Չեմպիոնների Լիգայում մեր վերադարձին, քանի որ «Լիվերպուլը» մի քանի տարի չի մասնակցել այս առաջնությանը,- ասել է Կանը: Liverpool Echo