«Էվերթոնի» հարձակվող Էնթոնի Գորդանն իր ակումբից պահանջել է թույլ տալ իրեն մեկնել «Նյուքասլ» և հրաժարվել է մարզվել թիմի հետ։
Արդեն երրորդ օրն անընդմեջ Գորդանը բացակայում է «Էվերթոնի» առաջին թիմի մարզումից։
Էնթոնին առողջական խնդիրներ չունի, իսկ 21 ամյա անգլիացու բացակայությունը պայմանավորված է բացառապես նրա նկատմամբ «Նյուքասլի» հետաքրքրությամբ։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Գորդանն արդեն ասել է «Էվերթոնին», որ մտադիր չէ վերադառնալ մարզումներին: Էնթոնին հուսահատ ցանկանում է միանալ հավակնոտ «Նյուքասլ Յունայթեդին»:
Այս պահին երկու ակումբները շարունակում են բանակցությունները, սակայն Գորդանի արժեքի հետ կապված փոխզիջում, ում պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ ամբողջական տարի, դեռ ձեռք չի բերվել։