«Էվերթոնը» պաշտոնապես հայտնել է «Բարսելոնայի» վինգեր Խերարդ Դելոֆեուին գնելու մասին: Մերսիսայդյան ակումբի համար գործարքն արժեցել է 6 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Դելոֆեուն «Գուդիսոն Պարկում» վարձավճարով հանդես է եկել 2013/14 մրցաշրջանում: Հետո Խերարդը որշոշեց վերադառնալ հայրենիք, սակայն «Սևիլյայում» նրա համար տեղ չգտնվեց:
Քանի որ նա «Բարսելոնայում» հանդես գալու շանս նույնպես չուներ, որոշեց վերադառնալ «Էվերթոն»: Լիվերպուլը ներկայացնող ակումբի հետ Խերարդը 3 տարվա պայմանագիր է ստորագրել՝ ևս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ:
-Խերարդին ներկայացնելու կարիք չկա, քանի որ մենք լավ ճանաչում ենք նրան,- ասել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը: