«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ իր ակումբը պատրաստվում է լուրջ համալրումների, եթե այս մրցաշրջանի արդյունքում եվրոգավաթներում հանդես գալու ուղեգիր նվաճի:
Չնայած վերջին մի քանի անհաջող խաղերին, «Էվերթոնը» շարունակում է պայքարել Եվրոգավաթների համար: Մարտինեսը խոստանում է ուժեղացնել կազմը, եթե հասնեն այդ նպատակին:
-Եվրոպան մեր նպատակն է և պետք է պայքարել դրա համար: Որպեսզի լավ հանդես գանք այնտեղ, պետք է ուժեղացնենք մեր կազմը:
Այդ առաջնություններում քեզնից այլ պահանջներ են լինում: Հաջող ելույթների համար փորձառու ֆուտբոլիստներ են անհրաժեշտ և մենք պատրաստ ենք դրան,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: