The Guardian-ի հաղորդմամբ, «Էվերթոնը» մեկ տարվա պայմանագիր է առաջարկել թիմի պաշտպան Սիլվեն Դիսթենին:
35-ամյա ֆրանսիացու ներկայիս պայմանագիրը կլրանա այս մրցաշրջանի ավարտին: Եվ ֆուտբոլիստը կարող է «Գուդիսոն Պարկը» լքել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Սակայն, «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը պատրաստվում է հետագայում էլ օգտվել պաշտպանի ծառայություններից: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը իր խաղով զարմացրել է Մոյեսին և ստիպել առաջարկել նոր պայմանագիր:
Ավելացնենք, որ Դիսթենին «Էվերթոնը» 2009թ-ին գնեց «Պորտսմուտից»: Նրա ծառայություններով այժմ հետաքրքրված են «Սանդերլենդը» և «Քուինս Պարկ Ռեյնջերսը»: