«Էվերթոնը» պատրաստվում է Ջոն Սթոնսի օրինակով ակումբում պահել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին։
22-ամյա Լուկակուն, ում «Էվերթոնը» 2014 թվականին 28 մլն ֆունտով գնեց «Չելսիից», երբեք չի թաքցրել Չեմպիոնների Լիգայում հանդես գալու իր ամբիցիաները։
Ընթացիկ մրցաշրջանում մերսիսայդյան ակումբը չի ցուցադրում այն կայուն խաղը, որը թույլ կտա հաջորդ մրցաշրջանում կատարվի Լուկակուի երազանքը։ Լուրերի համաձայն, Ռոմելուի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Յուվենտուսը»՝ Ֆրանսիայի և Իտալիայի չեմպիոնները, համապատասխանաբար։
Սակայն «Էվերթոնը» մտադիր է մերժել Լուկակուի համար արված ցանկացած առաջարկ։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Լիվերպուլը ներկայացնող ակումբը Լուկակուին չի վաճառի ոչ հունվարին, ոչ էլ ամռանը։