Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Էվերթոնը» հյուրընկալվել էր Կիևի «Դինամոյին»: Անգլիայում թիմերի առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր մերսիսայդյան ակումբը:
Այս անգամ ավելի ուժեղ գտնվեց ուկրաինական ակումբը՝ 5:2 հաշվով ջախջախելով Ռոբերտո Մարտինեսի սաներին: «Էվերթոնից» գոլերի հեղինակ դարձան Ռոմելու Լուկակուն և Ֆիլ Ջագելկան:
Այսպիսով, ընդհանուր դիմակայությունում գրանցվեց 6:4 հաշիվը և եվրոգավաթներում Անգլիան ներկայացնող վերջին ակումբը դուրս մնաց հետագա պայքարից:
Գոլեր. Յարմոլենկո՝ 21ր, Լուկակու՝ 29ր, Թեոդորչիկ՝ 35ր, Վելոզու՝ 37ր, Գուսև՝ 56ր, Անտունեշ՝ 76ր, Ջագելկա՝ 82ր: