«Էվերթոնը» նոր բարելավված պայմանագիր կառաջարկի իր ձախ պաշտպան Լեյթոն Բեյնսին, ով տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո մնաց մերսիսայդյան ակումբում:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, տրանսֆերային պատուհանի փակման օրը «Մանչեսթեր Յունայթեդը» 15 մլն ֆունտ է առաջարկել Բեյնսի համար, սակայն «Էվերթոնը» մերժել է այդ առաջարկը: Բեյնսը ևս, ի տարբերություն Մարուան Ֆելայնիի, շահագրգռված չէր կարիերան «Օլդ Թրաֆորդում» շարունակել:
Այսպիսով, Բեյնսը մնաց «Գուդիսոն Պարկում» և այժմ կշարունակի օգնել «Էվերթոնին»: Այս նվիրվածությունը կպարգևատրվի: Ակումբը ցանկանում է նոր երկարաժամկետ պայմանագիր ստորագրել Անգլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի հետ:
Ավելացնենք, որ Լեյթոնի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է երկու տարի հետո: Այժմ Բեյնսի աշխատավարձը կազմում է շաբաթական 50 հզր ֆունտ: