«Էվերթոնի» բժշկական շտաբը կարծում է, որ պարզել է դարպասապահ Ջորդան Փիքֆորդի նոր վնասվածքի պատճառը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին «Լիվերպուլի» դեմ գոլազուրկ դերբիում Փիքֆորդը ազդրի վնասվածք ստացավ և բաց կթողնի մեկ ամիս:
Այնուամենայնիվ, Ջորդանը, ով այժմ բաց կթողնի Անգլիայի հավաքականի առաջիկա հանդիպումները, ամբողջությամբ խաղաց Պրեմիեր լիգայի այդ հանդիպումը և մի շարք փայլուն սեյվեր գրանցեց:
«Էվերթոնի» բժիշկները որոշել են, որ Փիքֆորդը չափազանց մեծ ուժ է կիրառում հարվածի ժամանակ՝ գնդակը դաշտ մտցնելով իր դարպասից, հայտնում է The Sun-ը:
Մինչ այժմ երկար փոխանցում կատարելու ունակությունը համարվում էր Ջորդանի հաղթաթուղթը, ով նախորդ ամիս նույնիսկ գոլային փոխանցում կատարեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում։ Այնուամենայնիվ, սա ունի իր բացասական կողմը։