«Տոտտենհեմի» նորեկ Քրիստիան Էրիկսենը խոստովանել է, որ դեռ զիջում է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին:
Էրիկսենի և Օզիլի միջև համեմատությունն առաջացավ հանգամանքների բերումով: Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց թիմերում նորամուտը նշեցին 4-րդ տուրում և մեծ ներդրում ունեցան հաղթանակի գործում:
Սակայն 21-ամյա Էրիկսենը կարծում է, որ ինքը դեռ հեռու է Օզիլի մակարդակից:
-Կարծում եմ՝ Օզիլը շատ ավելիին է հասել, քան ես: Ես դեռ երիտասարդ եմ և կարող եմ դեռ շատ բան սովորել, բայց ինձ դուր է գալիս այդ համեմատությունը:
Որոշ ֆուտբոլիստներ իրենց առաջին խաղում ճնշում են զգում և դրանից տուժում է խաղը, սակայն հետո շատ լավ են խաղում: Ես 21 տարեկան եմ և հուսով եմ, որ միայն պատահական սխալներ կլինեն,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: