«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է պատժվել ՖԱ-ի կողմից՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում «Տոտտենհեմի» դեմ խաղից հետո մրցավար Սայմոն Հուպերին քննադատելու համար։
Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին գնդակ ընդունելով Դեյան Կուլուսևսկուց՝ «Սիթին» ստիպված եղավ բավարարվել սեփական հարկի տակ «Տոտտենհեմի» հետ ոչ-ոքիով՝ 3:3:
Ավելացված ժամանակի վերջում «քաղաքացիները» հնարավորություն ունեցան հաղթանակ կորզելու, բայց Հուպերը իր սուլոցով կանգնեցրեց Ջեկ Գրիլիշի մեն֊մենակ դուրս գալը մրցակցի դարպասապահի դեմ, թեև մինչ այդ նա թույլ էր տվել շարունակել խաղը Հոլանդի նկատմամբ կոպիտ խախտումից հետո:
Հոլանդը դեղին քարտի արժանացավ Հուպերի որոշման նկատմամբ իր վրդովմունքի համար, բայց նույնիսկ դա Էրլինգին չհանգստացրեց։ Խաղից հետո նա հրապարակեց մի թվիթ՝ «Wtf»:
Ինչպես հայտնում է ESPN-ը, այժմ Հոլանդը կարող է խնդիրներ ունենալ ՖԱ-ի հետ, սակայն «Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան նորմալ է համարում 23 ամյա նորվեգացու նման պահվածքը:
«Դա նորմալ է: Նա արձագանքեց նույն կերպ, ինչպես բոլոր 10 խաղացողները (դարպասապահին չհաշված): Կանոններն ասում են, որ դուք չեք կարող խոսել մրցավարի կամ չորրորդ պաշտոնյայի հետ, ուստի այսօր դաշտից պետք է հեռացվեին մեր բոլոր ֆուտբոլիսները:
Նույնիսկ եթե մրցավարն այսօր խաղար «Մանչեսթեր Սիթիի» կազմում, նա միանշանակ կտխրեր այս գործողությունից:
Ես սխալվում եմ, խաղացողները նույնպես սխալվում են: Երբ Էրլինգը ընկավ, մրցավարն ասաց, որ շարունակի խաղը, իսկ փոխանցումից հետո նա դադարեցրեց հանդիպումը:
Ես չեմ ուզում քննադատել նրան: Երբեմն ես ինքս կորցնում եմ ինքնատիրապետումս, անպարկեշտ ժեստեր եմ անում, բայց դա չէ պատճառը, որ մենք ոչ-ոքի խաղացինք: «Տոտտենհեմը» գոհ է միավորից, մենք մի փոքր ավելի քիչ»,- ասել է Գվարդիոլան: