Բացի գլխավոր մրցանակից, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը նաև արժանացել է Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին։
Սա Հոլանդին դարձնում է պատմության մեջ «Սիթիի» առաջին խաղացողը, ով նույն մրցաշրջանում ճանաչվել է Պրեմիեր լիգայի տարվա լավագույն խաղացող և տարվա լավագույն երիտասարդ խաղացող:
22 ամյա նորվեգացին այդ երկու պարգևներն էլ ապահովեց՝ Պրեմիեր լիգայի 35 խաղում խփելով ռեկորդային 36 գոլ և «Սիթիի» հետ դարձավ չեմպիոն:
Բացի Հոլանդից, ավարտվող մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին հավակնում էին նաև Սվեն Բոտմանը, Մոյսես Կայսեդոն, Ալեքսանդր Իսակը, Ալեքսիս Մաքալիստերը, Գաբրիել Մարտինելին, Մարտին Էդեգորը և Բուկայո Սական:
Նշենք նաև, որ նախորդ երկու մրցաշրջաններում Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը նվաճել է «Սիթիի» ֆուտբոլիստ՝ Ֆիլ Ֆոդենը։