Էրլինգ Հոլանդը ևս երկու գոլ ավելացրեց իր անվան դիմաց, որոնք օգնեցին «Մանչեսթեր Սիթիին» 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տանել «Լեսթերի» նկատմամբ և երեք միավորով կրճատել Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալից» ունեցած միավորների տարբերությունը:
Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակի համեմատ՝ «քաղաքացիների» մեկնարկային կազմում երեք փոփոխություն էր տեղի ունեցել: Իրենց խաղային հնարավորությունը ստացան Էմերիկ Լապորտը, Քայլ Ուոլքերը և Ռիյադ Մահրեզը:
«Աղվեսների» նոր մարզիչ Դին Սմիթը հիմնական կազմում այս խաղի համար հայտավորել էր Չագլար Սոյունջուին, Հարի Սուտարին, Կիրան Դյուսբերի-Հոլին և Յուրի Տիլմենսին: