«Ռոմայի» հարձակվող Թեմմի Աբրահամը, ամենայն հավանականությամբ, այս ամառ կվերադառնա Պրեմիեր լիգա, որտեղ ունի ընտրության երեք տարբերակ:
Այս մրցաշրջանն Աբրահամի համար այնքան էլ լավ չի ընթանում, որքան նախորդը։ Ժոզե Մոուրինյոյի թիմի կազմում Թեմմին Ա Սերիայի 27 խաղում դարձել է ընդամենը 6 գոլի հեղինակ:
Sky Sport Italy-ն ակնկալում է, որ Աբրահամն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռոմայից» և կվերադառնա հայրենիք, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են «Աստոն Վիլլան», «Մանչեսթեր Յունայթեդը» և Թեմմիի նախկին ակումբը՝ «Չելսին»:
Նախկինում Աբրահամը մեծ հաջողությամբ հանդես է եկել «առյուծների» կազմում վարձավճարով: Այնուհետև Թեմմին Չեմպիոնշիփում խփեց 25 գոլ և օգնեց բիրմինգհեմյան թիմին դուրս գալ Պրեմիեր լիգա։
«Յունայթեդը» 25 ամյա խաղացողին ավելի իրատեսական այլընտրանք է համարում «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին կամ «Նապոլիի» Վիկտոր Օսիմենին:
Ինչպես «Յունայթեդը», այնպես էլ «Չելսին» հարձակվողի խիստ կարիք ունի, իսկ «ազնվականները» Աբրահամի համար 70 միլիոն ֆունտ ստերլինգով հետգնման տարբերակ ունեն: