«Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը վստահ է, որ նորեկները «Տոտտենհեմին» չեն դարձրել Հյուսիսային Լոնդոնի ուժեղագույն թիմը:
Արդեն կես դարից ավել է, ինչ «Տոտտենհեմը» իր լոնդոնյան հարևանի ստվերում է, սակայն այս ամռանը նրանք լուրջ գումարներ են ծախսել թիմը ուժեղացնելու համար, այն դեպքում, երբ «Արսենալը» տրանսֆերային հարթակից ձեռք է բերել միայն Յայա Սանոգոյին:
-Իհարկե ես նրանց ֆավորիտ չեմ համարում: Ես զգում եմ, որ մենք շատ ավելի ուժեղ ենք: Մենք արդեն կարգավորել ենք խաղը, ինչի արդյունքը եղավ վերջին հաղթանակները:
Յուրաքանչյուր թիմ առանձնանում է իր կազմով, և «Տոտտենհեմը» լավ կառավարում է իր գումարները: Մենք ուղղակի ֆուտբոլիստներ ենք, ովքեր կիրակի օրը կկատարեն իրենց աշխատանքը: Մեզ չի հետաքրքրում, թե նրանք 30 մլն արժողությամբ ֆուտբոլիստ են գնել, թե ավելի թանկ:
«Տոտտենհեմը» վատ չի խաղում, սակայն մենք այդ խաղին գնում ենք հաղթելու համար,- Ուոլկոտի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: