«Նյուքասլի» դարպասապահ Թիմ Կրուլը Խարկովից վերադարձել է կոճի վնասվածքով և ամենայն հավանականությամբ բաց կթողնի կիրակի օրը կայանալիք «Սաութհեմպտոնի» հետ հանդիպումը:
Հինգշաբթի օրը «կաչաղակները», նվազագույն հաշվով հաղթելով «Մետալիստին», դուրս եկան Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ: Այս խաղում անգլիական ակումբը կորցրեց իր դարպասապահին, որը հենակներով լքեց մարզադաշտը:
Ուրբաթ օրն արդեն խաղացողը նախնական բուժզննում անցավ և այժմ պատրաստվում է հետագա հետազոտությունների, որոնք կարվեն միայն երկուշաբթի: Այսպիսով, Կրուլի մասնակցությունը «Սաութհեմպտոնի» դեմ խաղին գործնականում բացառվում է:
-Երկուշաբթի օրը Կրուլը կհետազոտվի մասնագետի մոտ, որից հետո ակումբը կկարողանա թարմ տեղեկություններ հայտնել,- ասվում է «Նյուքասլի» պաշտոնական հայտարարությունում: