«Նյուքասլ Յունայթեդի» դարպասապահ Թիմ Կրուլը և գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի նոյեմբեր ամսվա համապատասխանաբար՝ լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ:
Նախորդ ամիս Ալան Պարդյուի սաները ոչ մի միավոր չեն կորցրել: «Կաչաղակները» հաղթել են «Չելսիին», «Տոտտենհեմին», «Նորվիչ Սիթիին» և «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»՝ 12 միավոր 12 հնարավորից:
«Տոտտենհեմի» (0:1) և «Չելսիի» (2:0) դեմ խաղերում Կրուլն իր դարպասն անառիկ է պահել: Հոլանդացի դարպասապահը ֆանտաստիկ գործեց հատկապես «Տոտտենհեմի» դեմ խաղում: