Թիմ Հովարդը վնասվածքի պատճառով մի քանի շաբաթ չի կարողանա օգնել «Էվերթոնին»:
Այդ վնասվածքը 34-ամյա ամերիկացին ստացել է Անգլիայի գավաթի 5-րդ փուլում, որում «Էվերթոնը» 3:1 հաշվով հաղթեց «Օլդհեմին»:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Հովարդը չի վիրահատվի, սակայն ապաքինման համար որոշակի ժամանակ կպահանջվի:
Հովարդի վնասվածքը օգնեց նրա փոխարինող Յան Մուխային, ով ակումբում է 2010թ-ի հունվարից, սակայն Պրեմիեր Լիգայի հանդիպումներում առաջին անգամ դաշտ դուրս եկավ անցած տուրում: Սպասվում է, որ 30-ամյա սլովակ դարպասապահը «Էվերթոնի» դարպասը կպաշտպանի նաև Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչում, որտեղ մերսիսայդցիները ուժերը կչափեն «Ուիգան Ատլետիկի» հետ: