«Էվերթոնի» դարպասապահ Թիմ Հովարդը բարձր է գնահատել ավագ Ֆիլ Նևիլի պրոֆեսիոնալիզմը: Ֆուտբոլիստն անցած շաբաթ անցկացրեց իր հոբելյանական 300-րդ հանդիպումն «Էվերթոնի» կազմում:
36-ամյա Նևիլը շարունակում է մնալ Դևիդ Մոյեսի թիմի կարևոր խաղացողներից մեկը և շարունակում է մրցակցել շատ ավելի երիտասարդ խաղացողների հետ: Անցած հանգստյան օրերին «Էվերթոնի» ավագը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ անցկացրեց իր 300-րդ հանդիպումը: Ըստ Հովարդի՝ դա իսկապես ֆանտաստիկ ձեռքբերում է:
-Ցանկացած ժամանակ նա մնում է իսկապես պրոֆեսիոնալ և առաջատար, որին շատերը դիմում են խորհրդի համար, այդ թվում նաև ես:
Ամեն օր նա տքնաջան աշխատում է մարզումների ընթացքում և վերջնական արդյունքում հասնում է դրված նպատակին: Ահա թե ինչն է նրան դարձնում առաջատար և վառ օրինակ մյուսների համար,- հայտնել է Հովարդը «Էվերթոնի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: