«Մանչեսթեր Սիթիից» կրած խոշոր հաշվով պարտությունից հետո «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդը վստահ է, որ իրենց մրցակիցը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոն կդառնա:
Չորեքշաբթի երեկոյան «քաղաքայիններն» անակնկալ հաշվով հաղթանակ տարան «Ուայթ Հարթ Լեյնում» և գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Եվ չնայած, որ «Տոտտենհեմը» բավարար հիմքեր ունի բողոքելու մրցավարի որոշումներից, մանսավորապես Մայքլ Դոուսոնի խփած մաքուր գոլը, որ Մարիները չհաշվեց կամ Դենի Ռոուզի հեռացումը և 11 մետրանոցի նշանակում, երբ լոնդոնցիների պաշտպանը մաքուր սահընկում կատարեց և միայն գնդակին խաղաց, Շերվուդը համարում է, որ իրենք խաղացել են երկրի ապագա չեմպիոնի դեմ:
-Այսօր մենք խաղացինք չեմպիոնի դեմ: Այստեղ ոչ մի կասկած լինել չի կարող: Ցավոք ում հետ նրանք խաղում են, չեն բավարարվում մեկ կամ երկու գոլով: Նրանք խաղամակարդակով տարբերվում են առաջնության մյուս թիմերից,- Շերվուդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: