«Էվերթոնը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Թոմաս Հեցշլպերգերի հետ: Այս մասին հայտնել է «իրիսկաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը:
Հոկտեմբերի կեսերին ֆուտբոլիստը կնքեց պայմանագիր «Էվերթոնի» հետ եռամսյա ժամկետով: Իր օգտակար խաղով Թոմասը ստացավ հնարավորություն երկարաձգելու աշխատանքային պայմանագիրը:
-Թոմասը ցանկանում է խաղալ, ինչպես և բոլորը: Մենք նրա կարիքն ունեինք և այժմ էլ ունենք մրցաշրջանի երկրորդ կեսին:
Ես գիտեի, որ նրա փորձը մեզ պետք կգա: Բացի այդ նա թույլ տվեց որոշելու Ռոս Բարքլիի խաղային պրակտիկայի խնդիրը: Նա վարձավճարով հանդես է գալիս «Լիդսում»,- նշել է Մոյեսը: Liverpool Echo