«Աստոն Վիլլայի», «Էվերթոնի» և «Վեստ Հեմ Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Թոմաս Հիցշլպերգերը 31 տարեկան հասակում հայտնել է ֆուտբոլից հեռանալու մասին:
Հիցշլպերգերը անգլիական ֆուտբոլում էր դեռ 2000թ-ից, երբ «Բավարիայից» տեղափոխվեց «Աստոն Վիլլա»: Բիրմինգհեմում Թոմասը 5 տարի անցկացրեց՝ մասնակցելով Պրեմիեր Լիգայի 99 հանդիպման:
Շատ երկրպագուներ Թոմասին հիշում են ձախ ոտքի թնադանոթային հարվածներով: Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն Անգլիայում անգամ ստացավ «Der Hammer» (մուրճ) մականունը:
2005թ-ին Թոմասն «Աստոն Վիլլայից» տեղափոխվեց «Շտուտգարտ»: Հետագայում նա խաղաց նաև «Լացիոյում», «Վոլֆսբուրգում» և «Էվերթոնում»: Նախորդ մրցաշրջանի ավարտին լրացավ ֆուտբոլիստի պայմանագիրը «Էվերթոնի» հետ, իսկ այժմ նա հայտնեց կարիերան ավարտելու մասին: