«Ստոկ Սիթիի» դարպասապահ Թոմաս Սորենսենը հայտնել է, որ բաց է առաջարկների համար, սակայն մինչև այժմ ոչ մի հատ չի ստացել:
Նախորդ մրցաշրջանում 37-ամյա դանիացին չմասնակցեց Պրեմիեր Լիգայի և ոչ մի հանդիպման: Մրցակցությունում նա զիջեց Ասմիր Բեգովիչին: Այժմ «Ստոկի» ֆուտբոլիստ է նաև երիտասարդ Ջեկ Բուտլանդը, ինչն էլ Թոմասին ստիպել է մտածել «Բրիտանիայից» հեռանալու մասին:
-Եթե որևէ հետաքրքիր առաջարկ լինի, ապա մենք կքննարկենք: Սակայն այս պահին կոնկրետ ոչինչ չկա: Կան շատ գործոններ, որոնք պետք է հաշվի առնել: Տեսնենք թե ինչ կստացվի,- դանիական Onside պարբերականին հայտնել է Սորենսենը: