Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտնել է, որ «Լիվերպուլի» պաշտպան Թրենթ Ալեքսանդր-Առնոլդը ներկայումս գտնվում է «Նյուքասլի» կիսապաշտպան Կիրան Թրիպերի ետևում:
Իտալիայի հետ Ազգերի լիգայի խաղն անցկացնելով պահեստայինների նստարանին` Ալեքսանդր-Առնոլդը նույնիսկ չի մտել անցած երկուշաբթի Գերմանիայի դեմ հանդիպման հայտացուցակում:
Անցկացրած այս երկու հանդիպումներում Սաութգեյթը աջ կողմում օգտագործեց Ռիս Ջեյմսին և Քայլ Ուոլկերին, սակայն այս պահին Թրենթը զիջում է մրցակցությունը նույնիսկ Թրիպերին, ով երկու հանդիպումներն էլ անցկացրել է պահեստայինների նստարանին։
«Նախ, ես չէի ուզում, որ որևէ խաղացող երկու հանդիպում անցկացնի տրիբունաներում նստած: Կարծում եմ, թե ինչպես ենք մենք ղեկավարում այս խաղացողների խմբին, խոսում է մեր ուժի մասին, և դա մեզ անհրաժեշտ է մեծ մրցաշարերում»:
«Նախորդ խաղում մեզ ձախ պաշտպանի ապահովագրություն պետք չէր: Գերմանիայի դեմ դա պահանջվում էր՝ հաշվի առնելով մեր կազմը, այնպես որ մեզ պետք էր Չիլին (Բեն Չիլուելը) պահեստայինների նստարանին, և մենք այնտեղ ունեինք Կիրան, ով այս պահին կարծում եմ, որ նա ավելի բազմակողմանի խաղացող, քան Թրենթը»,- Սաութգեյթը մեջբերում է The Independent-ը։