«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան ժամանակից շուտ ապահովեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի «Ոսկե ձեռնոցը»։
Շաբաթ օրը Դե Խեան իր ներդրումն ունեցավ «Յունայթեդի»՝ «Վուլվերհեմպտոնի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակում՝ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 16-րդ անգամ անառիկ պահելով իր դարպասը։
Այսպիսով, «Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը, «Նյուքասլից» Նիկ Պոուպը և «Լիվերպուլից» Ալիսոնը (13-ական) կարող են միայն հավասարվել 32 ամյա իսպանացուն այն դեպքում, եթե անառիկ պահեն իրենց դարպասները մնացած երեք հանդիպումներում էլ:
Հարկ է նշել, որ Դե Խեայի ելույթն այս մրցաշրջանում ժամանակ առ ժամանակ քննադատությունների է արժանանում։ Անցած տուրում Դավիդի սխալը դատապարտեց «Յունայթեդին» պարտության «Վեստ Հեմի» դեմ խաղում:
Բացի այդ, սա երկրորդ «Ոսկե ձեռնոցն» է Դե Խեայի հավաքածուում, ով ճանաչվել է նաև Պրեմիեր լիգայի 2017/18 մրցաշրջանի լավագույն դարպասապահ, իսկ «Յունայթեդը» զբաղեցրեց երկրորդ տեղը։