Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով հանդիսանում է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային նպատակը, հայտնել է, որ պատճառ չի տեսնում «ՊՍԺ»-ից հեռանալու համար, բայց խոստացել է, որ ակումբի ղեկավարության հետ կքննարկի այս հարցը:
Անցած մրցաշրջանում Զլատանը դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, սակայն հիմա՝ հատկապես գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հեռանալուց հետո, լուրեր են շրջանառվում, որ Իբրահիմովիչը ևս կհեռանա «ՊՍԺ»-ից:
Բացի «Սիթիից», 31-ամյա շվեդի անունը կապում են նաև «Ռեալի» հետ, սակայն Զլատանը չի շտապում հեռանալ Փարիզից:
-Ես «ՊՍԺ»-ի հետ պայմանագիր ունեմ, և որևէ պատճառ չկա, որը կփոխի իմ իրավիճակն այս ամառ: Իրականում ես անգամ չեմ էլ մտածել այդ մասին,- L’Equipe-ի հետ հարցազրույցում հայտնել է Իբրահիմովիչը: