«Լիվերպուլը» պատրաստ է հրաժարվել Թոմ Ինսին ձեռք բերելու գաղափարից: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:
Ըստ այդ պարբերականի` «կարմիրները» 20-ամյա խաղացողի համար առաջարկել են 4 մլն ֆունտ, մինչդեռ «Բլեքպուլը» պահանջում է 6 մլն: «Լիվերպուլը» մտադիր չէ փոխել իր նախնական առաջարկը:
Ենթադրվում է, որ «մերսիսայդցիներն» այժմ իրենց ուշադրությունը կդարձնեն այլ ֆուտբոլիստների վրա, իսկ Ինսին կանդրադառնան ամռան տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք, որ Ինսը «Լիվերպուլից» հեռացել է 2011 թվականին: Այդ ժամանակ «Լիվերպուլը» պայմանագրի մեջ մտցրեց մի կետ, ըստ որի նա հետագայում կարող է ձեռք բերել Ինսին արդեն 35 տոկոս զեղչով: