«Մալագայի» փոխնախագահ Մոայադ Շատատն ակնարկել է, որ «Մանչեսթեր Սիթին» ստիպված կլինի հրաժարվել 30 մլն ֆունտից` Իսկոյին ձեռք բերելու համար:
Մեծ է հավանականությունը, որ այս ամառ Իսկոն կմիանա «Սիթիին»` հետևելով իր մարզիչ Մանուել Պելեգրինիի քայլին: Մադրիդի «Ռեալը» ևս հավակնում է ծագող աստղին ձեռք բերել:
Սակայն, չնայած ֆինանսական լուրջ խնդիրների, «Մալագան» 21-ամյա իսպանացուն բաց չի թողնի 30 մլն ֆունտից քիչ գումարի դիմաց, որը նախատեսված է Իսկոյի պայմանագրում որպես փոխհատուցում:
-Նա զարմանահրաշ ֆուտբոլիստ է, շատ կարևոր է մեզ համար: Եթե մենք ստանանք առաջարկություն, բայց ոչ այն, ինչ պետք է, մենք չենք վաճառի մեր խաղացողին: Մենք ցանկանում ենք նրան վաճառել այն գնով, որը նա արժե: Մենք չպետք է բաց թողնենք նրան ոչ համապատասխան գումարի դիմաց,- Շատատի խոսքերն է մեջբերում ESPN-ը: