«Մալագայի» փլեյմեյքեր Իսկոն խոստովանել է, որ ցանկանում է հետևել իրենց մարզիչ Մանուել Պելեգրինիին, ով ամենայն հավանականությամբ կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»:
Նախորդ շաբաթ Պելեգրինին ավարտեց մրցաշրջանը «Մալագայում», որից հետո հայտնի դարձավ, որ նա կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթիի»:
«Մալագայի» 21-ամյա ֆուտբոլիստ Իսկոն ուրախ կլիներ հետևել Պելեգրինիին, չնայած որ իր ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «ՊՍԺ»-ն և «Չելսին»:
-Ֆուտբոլում նա իմ հայրն է և ես գիտեմ, որ նրան շատ եմ դուր գալիս: Իհարկե ես կցանկանայի շարունակել աշխատել նրա հետ: Դա շատ կարևոր որոշում է և ես չեմ ուզում սխալվել: Ես ուզում եմ խաղալ և դա ամենակարևորն է,- ասել է Իսկոն: Sky Sports