«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է «Բենֆիկայի» և Սերբիայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լազար Մարկովիչին գնելու մասին: Գործարքն արժեցել է 20 մլն ֆունտ:
Գումարի կեսը «կարմիրները» վճարել են «Բենֆիկային», իսկ մյուս կեսը՝ գործակալին, ում պատկանում էր ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50%-ը: Նախորդ մրցաշրջանում 20-ամյա սերբը «Բենֆիկայում» մասնակցել է 49 խաղի՝ դառնալով յոթ գոլի հեղինակ: Լազարը կարող է խաղալ եզրերում, ինչպես նաև որպես փլեյմեյքեր:
-Ես շատ ուրախ եմ նման մեծ ակումբ տեղափոխվելու համար: Հուսով եմ՝ կարդարացնեմ երկրպագուների սպասելիքները,- ասել է Մարկովիչը: