«Աստոն Վիլլայի» նախկին մարզիչ Պոլ Լամբերտը պատրաստ է օգնել իր վաղեմի բարեկամ Յուրգեն Կլոպին, ում սպասում են «Լիվերպուլում»։
Սպասվում է, որ օրերի ընթացքում «կարմիրները» կհայտարեն 48-ամյա Կլոպին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Լամբերտը, ով ժամանակին խաղացել է «Բորուսիայում», պատրաստ է սկզբնական շրջանում օգնել Յուրգենին։
-Եթե նա հավաքի իմ համարը և խնդրի պատմել Պրեմիեր Լիգայի մասին, ապա ես մեծ հաճույքով կպատասխանեմ նրա հարցերին։ Կլոպն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է,֊ ասել է Լամբերտը։ Birmingham Mail