Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ռիկի Լամբերտը ցանկանում է ապացուցել, որ արժանի է խաղալու այնպիսի ակումբում, ինչպիսին «Լիվերպուլն» է:
Հունիսի սկզբին 32-ամյա Լամբերտը իրագործեց իր երազանքը՝ «Սաութհեմպտոնից» տեղափոխվելով իր հայրենի ակումբ: Այժմ Ռիկին պատրաստվում է ապացուցել, որ արժանի էր այդ հնարավորությունը ստանալուն:
-«Լիվերպուլի» հետ պայմանագիր ստորագրելն ավելի կարևոր էր ինձ համար, քան հավաքականում իմ առաջին գոլը: Անկեղծ ասած, դա ինձ համար անսպասելի էր: Սկզբում ես չէի հավատում: Ես չէի հավատում, որ այդպիսի հնարավորություն եմ ստացել, սակայն այժմ ցանկանում եմ օգտագործել այն:
Ես կարծում եմ, որ արժանի եմ այստեղ լինելուն,- ասել է Լամբերտը: Daily Star