«Սուոնսի Սիթիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ: Նոր պայմանագրով Լաուդրուպը ուելսյան ակումբում կմնա մինչև 2015թ-ը:
«Խետաֆեի» և «Մալյորկայի» նախկին մարզիչը «կարապների» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց այս մրցաշրջանի սկզբին: Դանիացին հաջող փոխարինեց Բրենդան Ռոջերսին:
Անցած ամիս Լաուդրուպի գլխավորությամբ «Սուոնսին» նվաճեց Անգլիայի Լիգայի գավաթը: Ակնհայտ էր, որ «Սուոնսին» նոր պայմանագիր կառաջարկի 48-ամյա Լաուդրուպին:
-Այս մրցաշրջանում մենք ինչ-որ բանի հասանք և ես ուզում եմ, որ դա շարունակվի: Ես գիտեմ, որ իմ ապագայի հետ կապված շատ են խոսում, սակայն միշտ էլ ասել եմ, որ ինձ երջանիկ եմ զգում «Սուոնսիում»:
Ես ուրախ եմ նոր պայմանագրի համար: Հուսով եմ, որ հաջողության կհասնենք նաև Եվրոպա Լիգայում,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Լաուդրուպը: