Պաշտպան Էմերիկ Լապորտը ցանկության դեպքում կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։
Այս մրցաշրջանում Լապորտը Պրեմիեր լիգայում ընդամենը յոթ անգամ է հայտնվել իր թիմի մեկնարկային կազմում, մի իրավիճակ, որն այնքան էլ չի համապատասխանում Էմերիկին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Լապորտը հիասթափված է Պեպ Գվարդիոլայի թիմում իր ձեռք բերած դերից և շուտով կարող է հետևել Ռահիմ Ստերլինգին, Գաբրիել Ժեզուսին և Ալեքսանդր Զինչենկոյին, ովքեր լքել են Էթիհադը կանոնավոր խաղաժամանակ ստանալու համար:
«Սիթին» կանոն է սահմանել, որ ակումբը չի խանգարի դժգոհ խաղացողների հեռանալուն, ուստի 28 ամյա Լապորտն ազատ է որոշելու իր ապագան:
Ավելացնեն, որ 2018 թվականին «Ատլետիկից» Լապորտի հրավերը «քաղաքացիների» վրա արժեցել է 57 միլիոն ֆունտ ստերլինգ։