«Լոս Անջելես Գալաքսիի» և ԱՄՆ-ի ազգային հավաքականի հարձակվող Լենդոն Դոնովանը խոստովանել է, որ շարունակում է ցավալ իր նախկին ակումբ «Էվերթոնի» համար:
Այս շաբաթ լուրեր հայտնվեցին, որ «Էվերթոնը» ձմռանը կրկին կվարձակալի Դոնովանին: ՄԼՍ-ի մրցաշրջանն ավարտված է և 31-ամյա ամերիկացուն հետաքրքրել է «Էվերթոն» վերադառնալու տարբերակը:
-Ես ուրախ կլինեմ կրկին վերադառնալ «Էվերթոն»: Ես հետևում եմ «Էվերթոնի» խաղերին և ցավում եմ այդ ակումբի համար,- Daily Mirror-ին հայտնել է Դոնովանը: