Ֆրենկ Լեմպարդը կմնա «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում այս մրցաշրջանի մնացած հատվածի համար։
Հիշեցնենք, որ Լեմպարդը սկսեց գլխավորել «Չելսին» ապրիլի 6-ից, սակայն «ազնվականների» լեգենդին չի հաջողվում ուշքի բերել թիմը։
«Չելսին» պարտվել է Լեմպարդի գլխավորությամբ անցկացրած բոլոր հինգ խաղերում՝ խփելով ընդամենը մեկ գոլ: Այս ընթացքում «կապույտները» դուրս մնացին Չեմպիոնների լիգայից և այժմ գտնվում են Պրեմիեր լիգայի աղյուսակի երկրորդ կեսում:
Այնուամենայնիվ, «Չելսին» չի պատրաստվում հետևել իր հարևան՝ «Տոտտենհեմի» օրինակին, ով այս շաբաթ հեռացրեց մարզչի ժամանակավոր պաշտոնակատար՝ Քրիստիան Ստելինիին:
Չնայած հիասթափեցնող արդյունքներին և Մաուրիսիո Պոչետինոյի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու հաջողությանը, «Չելսին» պատրաստվում է Լեմպարդին պահել մինչև մրցաշրջանի ավարտը:
Ինչ վերաբերում է Պոչետինոյին, ապա նրա նշանակումը կարող է հաստատվել արդեն հաջորդ շաբաթ, սակայն Մաուրիսիոն աշխատանքի կանցնի մրցաշրջանի ավարտից հետո, ավելացնում է Sky Sports-ը։