«Սուոնսիի» կիսապաշտպան Լեոն Բրիտոնը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ: Նոր պայմանագրով անգլիացի կիսապաշտպանը ուելսյան ակումբում կմնա մինչև 2016 թվականի ամառը:
Լեոնը «Սուոնսիում» է 2002թ-ի դեկտեմբերից: Այս ժամանակահատվածում 30-ամյա անգլիացին 400-ից ավելի հանդիպում է անցկացրել: Լեոնը թիմի հետ անգլիական 4-րդ դիվիզիոնից հասել է Պրեմիեր Լիգա և շատ շուտով խաղալու է Լիգայի գավաթի եզրափակչում:
-Ես արդեն ասեմ եմ, որ ինձ համար չկա ավելի հաճելի բան, քան կարիերաս այստեղ ավարտելը: Այս ակումբն իմ կյանքի մի մասն է: Վերջին 10 տարիներին ես հանդես եմ եկել «Սուոնսիում»: Չկա ոչ մի այլ ակումբ, որտեղ ես կցանկանայի ֆուտբոլ խաղալ:
«Շեֆիլդից» վերադառնալուց հետո նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ ամեն ինչ այսպես կընթանար: Ակումբը խաղում էր Չեմպիոնշիփում և Պրեմիեր Լիգա տեղափոխվելու շանսեր չկային: Սակայն մենք Պրեմիեր Լիգայի ուղեգիր նվաճեցինք, իսկ այժմ հասել ենք գավաթի եզրափակիչ,- հայտնել է Բրիտոնը: