«Սուոնսիի» կիսապաշտպան Լեոն Բրիտոնը կարծում է, որ իր թիմի ներկայիս տարբերակը լավագույնն է բորոր մնացած տարբերակներից:
Անցած մրցաշրջանում նվաճելով Լիգայի գավաթը` «կարապները» կանգ չեն առնում, ինչի մասին խոսում է Վիլֆրիդ Բոնիի ձեռքբերումը և գերհաջող մեկնարկը Եվրոպա Լիգայի մրցաշարում: Բրիտոնը չի կարող թաքցնել իր հիացմունքը:
-Սա «Սուոնսիի» լավագույն թիմն է, որ երբևէ տեսել եմ: Մեր կազմը մեծ հնարավորություններ ունի և յուրաքանչյուր դիրքի համար երկու ֆուտբոլիստ է հավակնում: Սա նշանակում է, որ դու պետք է քո լավագույն որակները ցուցադրես, որպեսզի հիմնական կազմում հայտնվես:
Դժվար է ասել, թե ինչ պայմաններում ենք մենք գտնվում այս մրցաշրջանի ընացքում, բայց սա հաստատ ամենը չէ ինչին թիմն ընդունակ է,- Բրիտոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: