Անգլիայի գավաթի 3-րդ փուլում կայացավ ոչ ոքի ավարտված խաղերի վերախաղարկումը։ «Լիվերպուլը» հյուրընկալեց և 3-0 հաշվով առավելության հասավ երկրի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Էկսետեր Սիթիի» նկատմամբ, իսկ «Տոտտենհեմը» հաղթեց «Լեսթեր Սիթիին»։
«Տոտտենհեմի» և «Լեսթերի» առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։ Այս խաղն անցավ լոնդոնյան ակումբի զգալի առավելությամբ, որն արտահայտվեց նաև հաշվի մեջ։ «Տոտտենհեմից» բարձր մակարդակով հանդիպում անցկացրեց հատկապես կորեացի Սոն Հին Մինը՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Ավելացնենք, որ հաջորդ փուլում «Լիվերպուլը» կխաղա «Վեստ Հեմի», իսկ «Տոտտենհեմը»՝ «Կոլչեստերի» հետ։
Գոլեր․ Սոն՝ 39ր, Շադլի՝ 66ր։