Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում առաջանության նորեկ «Լեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Լիվերպուլին»:
«Կարմիրները» կամային հաղթանակ տարան «աղվեսների» նկատմամբ: Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին ինգնագոլով բացեց հյուրերի դարպասապահ Սիմոն Մինյոլեն: 4 րոպե հետո հաշիվը հավասարեցրեց Ադամ Լալանան: 54-րդ րոպեին Սթիվեն Ջերարդն առաջ մղեց իր թիմին, իսկ խաղավարտից 7 րոպե առաջ Ջորդան Հենդերսոնը հաշիվը դարձրեց 1:3:
Այս խաղից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 20 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական:
Գոլեր. Մինյոլե՝ 22ր (ինքն.), Լալանա՝ 26ր, Ջերարդ՝ 54ր, Հենդերսոն՝ 83ր:
Հեռացում. Մորգան՝ 63ր: