Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում արդեն չեմպիոն դարձած «Լեսթեր Սիթին» հյուրընկալել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։
Նորընծա չեմպիոնները խաղը սկսեցին Անդրեա Բոչելիի կատարումով և վստահ հաղթանակ տարան մերսիսայդյան ակումբի նկատմամբ։ Դուբլի հեղինակ դարձավ Ջեյմի Վարդին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Էնդի Քինգը։
Այս հաղթանակով «Լեսթերն» իր չեմպիոնական միավորների քանակը հասցրեց 80-ի։
Գոլեր․ Վարդի՝ 5ր, 65ր (11մ), Քինգ՝ 33ր, Միրալյաս՝ 88ր։