«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսկոտը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը, եթե «քաղաքայինների» կողմից նոր առաջարկ ստանա:
Անցած մրցաշրջանում 30-ամյա անգլիացին կորցրել էր իր տեղը հիմնական կազմում և ակնարկում էր, որ կարող է լքել «Սիթի օֆ Մանչեսթերը»: Որպես արդարացում նա օգտագործում էր Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության մոտենալը:
Եվ չնայած, որ նոր մրցաշրջանում Ջոլեոնը խաղադաշտ է դուրս գալիս խաղի առաջին իսկ րոպեներից, այն պատճառով, որ իր դիրքային մրցակիցները վնասվածք ունեն, նա պատրաստ է երկարաձգել «Սիթիի» հետ իր պայմանագիրը:
-Ես շատ եմ ասել, որ ինձ ոչինչ ավելի շատ չի ուրախացնի, որքան պայմանագրի երկարաձգումը: Եթե բանակցությունները սկսվեն, ապա ես պատրստ կլինեմ ստորագրել նոր պայմանագիր,- Լեսկոտի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: