Անգլիական լիգաների գավաթի 4-րդ փուլի խաղերից անմիջապես հետո կայացավ 1/4 եզրափակչի վիճակահանությունը: Այս փուլում ֆավորիտները չեն հանդիպել միմյանց:
Առաջնության գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին» պայքարից դուրս թողած «Նյուքասլին» մրցակից է հասել «Տոտտենհեմը», որին «կաչաղակներն» օրեր առաջ հաղթեցին Պրեմիեր Լիգայում: «Չելսին» կմրցի «Դերբիի» հետ, «Լիվերպուլը»՝ «Բորնմուտի», իսկ «Սաութհեմպտոնը»՝ «Շեֆիլդ Յունայթեդի»:
Ավելացնենք, որ 1/4 եզրափակչի խաղերը կկայանան դեկտեմբերի 16-17-ին:
Լիգայի գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանության արդյունքները.
«Դերբի» – «Չելսի»
«Տոտտենհեմ» – «Նյուքասլ Յունայթեդ»
«Բորնմուտ» – «Լիվերպուլ»
«Շեֆիլդ Յունայթեդ» – «Սաութհեմպտոն»