Լիգայի գավաթի 4-րդ փուլում երեկ «Տոտտենհեմն» ընդունել էր «Բրայթոն էնդ հոուվ Ալբիոնին»:
Մաուրիսիո Պոչետինոյի թիմը վստահ խաղ անցկացրեց սեփական հարկի տակ՝ հաղթելով 2:0 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց Էրիկ Լամելան, իսկ լոնդոնցիների երկրորդ գոլի հեղինակը դարձավ Հարի Քեյնը:
Գոլեր. Լամելա՝ 54ր, Քեյն՝ 74ր: