«Լիդսը» ստիպված է եղել փակել Էլլանդ Ռոադ մարզադաշտը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Միջադեպի արդյունքում «Լիդսը» ստիպված է եղել տարհանել աշխատակիցներին՝ ժամանակավորապես փակելով գրասենյակը, ակումբի խանութը և տոմսարկղը։
Ինչպես նշում է Daily Mirror-ը, նման աննախադեպ միջոցներ ձեռնարկվել են ակումբի կողմից սոցիալական ցանցերի միջոցով ստացված սպառնալիքից հետո։
Ոստիկանությունը շատ լուրջ է ընդունել այս սպառնալիքները՝ թեժ հետապնդման մեջ բերման ենթարկելով 42 ամյա մի տղամարդու։ Այս պահին նախաքննությունը շարունակվում է։