Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Լիվերպուլը» պատրաստվում է մերժել Մոնակոյի ցանկացած հետաքրքրությունը թիմի պաշտպան Դանիել Ագգեռի նկատմամբ:
Համաձայն L’Equipe-ի, Ֆրանսիայի Լիգա 1-ի ամբիցիոզ նորեկը աչքադրել է Ագգեռին, ում, անցած ամառ գնելու անհաջող փորձ կատարեց «Մանչեսթեր Սիթին»:
Սակայն «Մոնակոն» իր առաջարկը դեռ չի արել: Ամեն դեպքում «կարմիրները» չեն ցանկանում կորցնել իրենց փորձառու պաշտպանին, ով հունվարին երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ:
Արժե նշել, որ այս պահին 28-ամյա դանիացին «Լիվերպուլի» միակ կենտրոնական պաշտպանն է, ում Բրենդան Ռոջերսը հանգիստ կվստահի նաև հաջորդ մրցաշրջանում: Ջերմի Կարագերն ավարտել է կարիերան, իսկ Մարտին Շկրտելի և Սեբաստյան Քոատեսի ապագան հարցականի տակ է:
Արդեն հայտնի է, որ «Լիվերպուլը» Կարագերին կփոխարինի Կոլո Տուրեով, ով մերսիսայդցիներին միացավ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Ռոջերսը ցանկանում է նաև իր թիմ հրավիրել Կիրիակոս Պապադոպուլոսին՝ «Շալկե-04»-ից և Տյագո Իլորիին՝ «Սպորտինգից»: