Ինչպես հաղորդում է պորտուգալական A Bola պարբերականը, «Լիվերպուլը» հետաքրքրվում է «Պորտուի» 26-ամյա կիսապաշտպան Ֆերնանդոյի ծառայություններով:
Հաղորդվում է, որ մերսիսայդյան ակումբն արդեն բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ: Անձամբ ֆուտբոլիստը մտադիր է քննարկել իր ապագայի հետ կապված հարցերը, քանի որ նրա պայմանագիրը «Պորտուի» հետ լրանում է արդեն այս մրցաշրջանի ավարտին:
Ֆերնանդոյի ծառայություններով հետաքրքրվող «Լիվերպուլի» կիսապաշտպանության երեք դիրքերի համար կա ընդամենը չորս ֆուտբոլիստ՝ Ջո Ալենը, Լուկաս Լեյվան, Ջորդան Հենդերսոնը և Սթիվեն Ջերարդը:
Ավելացնենք, որ անցած ամռանը Ֆերնանդոյի ծառայություննեով հետաքրքրվում էր «Էվերթոնը», ով ցանկանում էր բրազիլիացու միջոցով փոխարինել Մարուան Ֆելայնիին: